ԿարևորՀասարակություն

Զարեհ Սինանյանը ՌԴ այցից առաջ հանդիպել է «իԳործ»-ի մասնագետներին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ռուսաստանցի սփյուռքահայ մասնագետների հետ, որոնք «իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում են Հայաստանի պետական ​​մարմիններում:

Քննարկման հիմնական թեման եղել է հանձնակատարի առաջիկա ուղևորությունը Ռուսաստանի քաղաքներ ՝ Մոսկվա, Տյումեն և Եկատերինբուրգ:

Հանձնակատարը մասնագետներին ներկայացրել է ուղևորության օրակարգը, «իԳործ»-ի մասնագետներն էլ պատմել են իրենց քաղաքների համայնքների և այն մասին, թե ինչ հարցեր կարող են արդիական լինել տեղի հայերի համար:

Հանդիպման արդյունքում որոշվել է Ռուսաստանում հայկական սփյուռքի գործունեության համակարգման ծրագիր կազմել՝ «իԳործ»-ի մասնագետների ջանքերի ու փորձի համատեղմամբ:

Back to top button