ԿարևորՀասարակություն

Անվճար բուժօգնությունից կարող են օգտվել նաև պատերազմին մասնակցած և վիրավորում չստացած զինծառայողները

Այն զինծառայողներն ու պահեստազորայինները, որոնք չունեն վիրավորում, խեղում կամ վնասվածք, բայց մասնակցել են պատերազմին՝ ևս կարող են պետական պատվերով բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվել: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ։

«Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթում թողարկված «Պատերազմին մասնակցած զինծառայողներն ու պահեստազորայիններն անվճար բուժօգնություն չեն ստանա» վերտառությամբ հոդվածին՝ նախ հարկ է նշել, որ խորագիրը չի համապատասխանում իրականությանը, քանի որ 2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում տուժած անձանց (պատերազմի ժամանակ վնասվածք, վիրավորում կամ խեղում ստացած) բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:

Ինչ վերաբերվում է պատերազմի մասնակից զորացրված զինծառայողներին, պահեստազորայիններին, ովքեր չունեն վիրավորում, խեղում կամ վնասվածք, ապա վերջիններիս ևս կարող է տրամադրվել պետական պատվերով բժշկական օգնություն և սպասարկում, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու դեպքում, որը տրվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը»:

Back to top button