ԿարևորՀասարակություն

Եզդիների ազգային միությունը նոր նախագահ կընտրի

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում փետրվարի 22-ին տեղի կունենա Եզդիների ազգային միության համագումարը, որի ընթացքում կընտրվի միության նոր նախագահը:

Ինչպես տեղեկացրին Եզդիների ազգային միությունից, մինչև ընտրությունը կցուցադրվի Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահ Ազիզ Թամոյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմ: Այն պատմում է 1988 թ.-ին ընտրված և մոտ 33 տարի կառույցը ղեկավարած Ազիզ Թամոյանի ազգանվեր գործունեության, հայ-եզդիական բարեկամության մասին:

Եզդիների ազգային միության համագումարի նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ կընտրվի Եզդիների ազգային միության նոր նախագահը: Միակ թեկնածուն Ազիզ Թամոյանի թոռն է` Խդր Հաջոյանը (Թամոյանը):

Հունվարի 3-ին հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է Եզդիների ազգային միության նախագահ, եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը։

Back to top button