ԿարևորՀասարակություն
Ամերիկայի հայկական կառույցները հանդես են եկել Կարո Փայլանին պաշտպանելու կոչով


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում դիմել է միջազգային իրավապաշտպան կառույցներին պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, ով կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբի գրառման մեջ նշված է.
«Տեղեկացրեք Amnesty International-ին, Human Rights Watch-ին եւ Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարությունը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիությունից զրկել թուրքական խորհրդարանականներին, այդ թվում՝ Կարո Փայլանին: