ԿարևորՀասարակություն

Որոնողական աշխատանքները կվերսկսվեն հաջորդ շաբաթվանից. ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով, արդեն 5-րդ օրն է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում դադարեցված են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, քանի որ տեղացած առատ ձյան և մառախուղի պատճառով այս օրերին որոնումներն արդյունք չեն տալիս:

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ փրկարար ջոկատները որոնողական աշխատանքները կվերսկսեն հաջորդ շաբաթվանից:
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողների(ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:

Back to top button