ԿարևորՀասարակություն
Ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քայլերթն ավարտվել է


Ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քայլերթն ավարտվել է: «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ բողոքի ակցիաները կվերսկսեն փետրվարի 22-ին և կշարունակվեն առանց դադարի:
Երկուշաբթի անհրազարդության ակցիները կսկսվեն երթով, որը կմեկնարկի Կոմիտասի պողոտայից:
Ընդդիմության կողմնակիցներն անհնազանդության ակցիաներ էին իրականացնում Երևանի փողոցներում: Մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ էին:
Հավաքի մասնակիցներն ակցիաներ և երթեր էին իրականացնում Մաշտոցի պողոտա-Ամիրյան, Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան, Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոցների խաչմերուկներում, «Նաիրի» կինոթատրոնի մոտ: