Բողոքի ակցիաները կշարունակվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում


Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօրվանից սկսում են զարգվածային բողոքի ակցիաներ: Նա առաջարկել է բաժանվել 4 ուղղությունների և մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակել անհնազանդության ակցիաները:
Հանրահավաքի մեկնարկին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրել էր առաջիկա անելիքները:
Նա նշել էր, որ Հայաստանի տարբեր հատվածներում կոմիտեներ ձևավորելու անհրաժեշտություն կա: Խոսել էր նաև գործադուլներ, ցույցեր կազմակերպելու մասին:
«Բայց կա նաև պլան Բ, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ պատրաստ լինելով Բ ճանապարհին: Մեզ պետք է վճռականություն, միասնություն, մենք կարող ենք այս վիճակից դուրս գալ»,-ասել էր Վազգեն Մանուկյանը: