ԿարևորՀասարակություն

ԱՀ նախագահը մասնակցել է Արցախյան շարժմանը նվիրված երթին, հարգանքի տուրք մատուցել քաղաքային հուշահամալիրում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան պետական այրերի և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ փետրվարի 20-ին մասնակցել է Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթին, ծաղիկներ խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում:

Երկրի ղեկավարն այցելել է նաև զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:

Back to top button