Ժամանակի վկան

Բեյրութի պայթյունից մինչև Արցախյան պատերազմ․ Անդրանիկ Տագէսեանը՝ լիբանանահայ համայնքի տագնապների մասին․ «Ժամանակի վկան»

2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունցավ սարսափելի պայթյուն, որի հետևանքով զոհվեց ավելի քան 200, վիրավորվեց 6 500-ից ավելի մարդ, շատերն անհետ կորան, անօթևան մնաց ավելի քան 300 000 հազար մարդ:

Բեյրութահայ համայնքը նույնպես զգալի վնաս կրեց պայթյունի հետևանքով․ 30 զոհված, բազմաթիվ վիրավորներ, հայկական թաղամասերում գտնվող համայնքային հոգևոր, վարչական շինությունների, բնակարանների ու տնտեսական կենտրոնների մասնակի կամ ամբողջական ավերածություն։

Դեռևս վերքերը լրիվ չբուժած՝ սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան նոր պատերազմի բոթն առնելով՝ լիբանանահայ համայնքը ուշիուշով հետևում էր գործողությունների զարգացմանը և առավելագույնս փորձում օգտակար լինել վտանգված հայրենիքին։

Զրույց Բեյրութի Հայկազյան համալսարանի «Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն, Հայկազյան հայագիտական հանդեսի պատասխանատու խմբագիր, քաղաքագիտության դոկտոր Անդրանիկ Տագէսեանի հետ լիբանանահայ համայնքին հուզող խնդիրների, վերջին մեկ տարվա ընթացքում՝ Բեյրութը ցնցած սարսափելի պայթյունից առաջ և հետո տիրող ներպետական մթնոլորտի, ինչպես նաև, ներհամայնքային առկա ընդհանուր մոտեցումների, կարծիքների ու անհանգստությունների, վերջին Արցախյան ահաբեկչական պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

  • Անդրանիկ Տագէսեանի արտահայտած կարևոր մտքերից.
  • Ազգային շահը, ազգային պետությունն ամենաբարձր արժեքներն են։
  • Մենք պետականություն կերտելու մշակույթին լիարժեք չենք տիրապետում։
  • Մեր գրականագիտական, պատմագիտական միտքն ավելի զարգացած է, քան մեր քաղաքական միտքը։
  • Ձևավորված նոր կացությունը պետք է մեզ մղի վերատեսության ենթարկելու մեր անցած ամբողջ ընթացքը։
  • Մենք ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, մենք կհաղթահարենք այս փորձությունը նույնպես։
  • Հայ ժողովուրդը պատմական առաքելություն ունի։
Back to top button