Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց հակահայկական գովազդային պաստառը հեռացվել է


Ամերիկայի հայկական համագումարի և տեղի հայ համայնքի ջանքերի շնորհիվ հակահայկական գրառմամբ գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց:
Այս մասին Ամերիկայի հայկական համագումարը գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում. «Մեր համատեղ ջանքերի շնորհիվ հահայկական և ճշմարտությանը հակասող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր կապ են հաստատել Lamar գովազդային գործակալության հետ»:
Մայրուղու վրա տեղադրված գովազդային պաստառի վրա գրված է եղել. «Ադրբեջանցիները (և թուրքերը) պատրաստ են ներդաշնակության մեջ ապրել հայերի հետ: Արդյոք պատրաստ են հայերը»: Գովազդի պատվիրատուն թուրքական առևտրային MUSIAD կազմակերպության ամերիկյան գրասենյակն է:
Thank you to Armenian National Committee of Pennsylvania — @ANCPA for quick action, effective community mobilization, and decisive results.
— ANCA (@ANCA_DC) February 18, 2021
The anti-#Armenian billboard on I-95 in Philadelphia has been taken down. pic.twitter.com/qAqFgvKtaE