ԿարևորՀասարակություն

Տարածվել է ապատեղեկատվություն. պարզաբանում է ԲՏԱ նախարարությունը

Փետրվարի 17-ին անհայտ ծագման տելեգրամյան ալիքներից մեկը կատարել է «Համահայկական հիմնադրամից անհետացել է 11 միլիոն դոլար գումար» վերնագրով հրապարակում, որը ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ առնչություն չունի, հայտնում է  Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը:  

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կանոնադրական խնդիրներից բխող ծրագրերի և միջոցառումների համար ֆինանսական միջոցներ հատկացվում են բացառապես ՀՀ պետական բյուջեից։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին, հասարակությանը համակողմանի և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով, նախարարության գործառույթներին վերաբերող հարցերի շուրջ հրապարակումներ կատարելիս հղում չանել անհայտ ծագման աղբյուրներին, դրանք ճշտել նախարարության հետ։ 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պատրաստակամ է լրատվամիջոցներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվության տրամադրումը սահմանափակվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով կամ այլ օրենքներով»,- ասված է հայտարարությունում։

Back to top button