ԿարևորՀասարակություն

Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ փետրվարի 19-ին, 21-ի գիշերն առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-22-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։

Երևանում փետրվարի 19-ին դադարներով սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ամսի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում լույս 21-ի գիշերը սպասվում է -5, իսկ լույս 23-ի գիշերը՝ -10։

Back to top button