ԿարևորՀասարակություն

Լեզվի մասին օրենքը չի կարող չարտահայտել հանրության իրական ցանկությունները. Արցախի ԱԺ-ի պատգամավոր

Արցախի Հանրապետության ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի հեղինակներին Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանն առաջարկել Է կազմակերպել քննարկումներ հանրության լայն շերտերի հետ:

Պատգամավորն իր ֆեյսբուքի էջում գրել է. «Հաշվի առնելով Արցախի Հանրապետության «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և դրանով առաջարկվող փոփոխությունների հետ կապված հանրության ոչ միանշանակ արձագանքը՝ առաջարկել եմ նախագծի հեղինակներին, մինչև Ազգային ժողովի լիագումար նիստում նախագծի քննարկումները, կազմակերպել քննարկումներ հանրության լայն շերտերի՝ մտավորականության, դասախոսական և ուսուցչական կոլեկտիվների, ուսանողության մասնակցությամբ:

Լեզվի մասին օրենքը չի կարող փոփոխվել առանց հանրության շրջանում իրական և համընդհանուր փոխըմբռնման ու համաձայնության և չի կարող չարտահայտել հանրության իրական ցանկությունները»:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի 5 խմբակցություններից 3-ի՝ «Ազատ հայրենիք ՔՄԴ»-ի, «Արդարության» և «Միասնական հայրենիքի» պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ և լրացումներ իրականացնել «Լեզվի մասին», ինչպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներում։ Առաջնահերթ է համարվում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը:

Back to top button