ԿարևորՄշակույթ

Թումանյան-152. խոնարհում բանաստեղծի շիրիմին Թբիլիսիում

Այսօր՝ Թումանյանի ծննդյան օրը Թբիլիսիում հայ համայնքի ներկայացուցիչներն այցելել են հայ մեծերի «Խոջիվանքի» պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել այստեղ հանգչող բանաստեղծի գերեզմանին։

Վիրահայոց թեմի հոգևոր դասը հոգեհանգստյան կարգ է կատարել, որից հետո թբիլիսահայ վաղամեռիկ գրող Անահիտ Բոստանջյանի նախաձեռնությամբ վիրահայության շրջանում սկիզբ դրված գիրք նվիրելու արարողություն է տեղի ունեցել։

Վիրահայոց թեմի «Թումանյանի տուն», «Հայարտուն» կենտրոնների և «Կամուրջ» գրական-հասարակական կազմակերպության նախաձեռնած միջոցառմանը ներկաները նոր պատմություններ են պատմել Թումանյանի թիֆլիսյան կյանքից։ 

Back to top button