ԿարևորՀասարակություն

Ընթերցողների 74%-ը նախընտրում է գիրք կարդալ թղթային տարբերակով

Հայաստանում գիրք նվիրելու տոնը նշվում է 2008 թվականից, յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։

Ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պարագայում, անգամ, հասարակության զգալի մասը շարունակում է նախապատվություն տալ գրքի թղթային տարբերակին: Այս մասին են վկայում նաև հայաստանյան բանկերից մեկի անցկացրած հարցման արդյունքները: Հարցման մասնակիցների 74%-ը նշել է, որ նախընտրում է գիրքն ընթերցել թղթային տարբերակով, և միայն 26%-ը՝ էլեկտրոնային:

Գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի բանկերի միությունը կազմել է այն գրքերի ցանկը, որոնք խորհուրդ են տալիս ընթերցել հայսատանյան բանկերի ղեկավարները: Ցանկում ներառված են ինչպես մասնագիտական, այնպես էլ գեղարվեստական գրքեր:

  1. Սայմոն Սինեք «Ինչպես են մեծ առաջնորդները ոգեշնչում գործել» (Саймон Синек «Как выдающиеся лидеры вдохновляют действовать»)
  2. Սթիվեն Քովի «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» (Стивен Р. Кови «7 навыков высокоэффективных людей»)
  3. Հովհաննես Թումանյան- Պատմվածքներ, բալլադներ, պոեմներ
  4. Յուվալ Նոյ Հարարի «XXI դարի 21 դասերը» (Юваль Ной Харари «21 урок для XXI века»)
  5. Ջիմ Քոլինզ «Լավից դեպի մեծագույն» (Good to Great by Jim Collins)
  6. Գրեգորի Դևիդ Ռոբերթս «Շանթարամ» (Shantaram by Gregory David Roberts)
  7. Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության»
  8. Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» (The Alchemist by Paulo Coelho)
  9. Նիկոլո Մաքիավելի «Տիրակալը» (The Prince by Niccolò Machiavelli)
  10. Ջորջ Օրուել «1984» (1984 by George Orwell)
  11. Ջորջ Օրուել «Անասնաֆերմա» (Animal Farm by George Orwell)
  12. Գաբրիել Գարսիա Մարկես «Հարյուր տարվա մենություն» (Габриэль Гарсиа Маркес «Сто лет одиночества»)
  13. Միլթոն Ֆրիդման «Կապիտալիզմ և ազատություն» (Capitalism and Freedom by Milton Friedman)
  14. Ջոնաթան Քոնլին «Պարոն 5 տոկոսը. աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի տարբեր կյանքերը»
  15. Ուիլյամ Չ. Ռեմփել «Խաղացողը» (The Gambler by William C. Rempel)
  16. Արմեն Գասպարյան «Կովկասի արքան»
  17. Կարեն Օհանջ «Արամյանց»
  18. Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ»
  19. Րաֆֆի «Խենթը»
  20. Ռեյ Դալիո «Սկզբունքներ. կյանք և աշխատանք» (Principles by Ray Dalio)
  21. Յոնա Լեհրեր «Ինչպես ենք որոշում» (How We Decide by Jonah Lehrer)
  22. Ռոնալդ Գ. Կապել «Կազմակերպության դիզայնի օպտիմիզացում» (Optimizing Organization Design by Ronald G. Capelle)
  23. Իլիյահու Գոլդրաթ/ Ջեֆ Քոքս, «Նպատակը՝ անընդմեջ կատարելագործվելու գործընթաց» (The Goal: A Process of Ongoing Improvement)
  24. Բրեդ Գուչ «Ռումիի գաղտնիքը» (Бред Гуч «Тайны Руми»)
  25. Ջեք Լոնդոն «Ժամանակը չի սպասում» (Джек Лондон «Время не ждет»)
  26. Օ. Հենրի-Պատմվածքներ (О.Генри- Рассказы)
  27. Յարոսլավ Հաշեկ- Պատմվածքներ (Ярослав Гашек- Рассказы)
  28. Դենիել Գոուլման «Հուզական ինտելեկտ» (Дэниел Гоулман «Эмоциональный интеллект»)
  29. Կլաուդիո Ֆերնանդես Արաոս «Ուժեղների ընտրություն: Ինչպե՞ս կարող է առաջնորդը խոշոր որոշումներ կայացնել մարդկանց վերաբերյալ» (Клаудио Фернандес-Араос «Выбор сильнейших. Как лидеру принимать главные решения о людях»)
Back to top button