ԿարևորՀասարակություն

Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել ԱԱԾ

Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), հայտնում է Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը:

Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում նաև նշել է, որ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Սաղաթելյանի աշխատասենյակը և հարակից երկու այլ աշխատասենյակներ:

«Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին վստահորդիս՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի և հարակից երկու այլ աշխատասենյակների խուզարկությունը։ Չնայած որ խուզարկվել է երեք աշխատասենյակ, որպես հիմք ներկայացվել է ոչ թե դատարանի, այլ`քննիչի կողմից կայացված որոշում, այսինքն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն` բնակարանին հավասարեցված անձնական աշխատասենյակը խուզարկվել առանց դատարանի որոշման, ինչը ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է», — գրել է Ենոքյանը:

Back to top button