ԿարևորՔաղաքական

ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամ Բայդենի վարչակազմին կոչ է անում կանգնել Արցախի Հանրապետության և Հայաստանի կողքին

ԱՄՆ Կոնգրեսի հարյուր անդամ ավելի քան քսան նահանգներից Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել ձեռնարկել կոնկրետ քայլեր Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության համար՝ հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Պետքարտուղարին և պաշտպանության նախարարին ուղղված նամակում ընդգծվում է տարածաշրջանային ճգնաժամի սրությունը, որն առաջացել է անցյալ տարվա աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով, առաջարկվում է անհապաղ քայլեր ձեռնարկել ԱՄՆ քաղաքականության մի քանի գերակա ուղղություններով:

Կոնգրեսականները կոչ են անում օգնություն տրամադրել Արցախի ժողովրդին, ինչը հնարավորություն կտա վերակառուցել իրենց համայնքները և վերադառնալ բնակակոն կյանքի՝ առանց վախենալու հետագա արյունահեղությունից:

Նրանք նաևհորդորում են ԱՄՆ-ին մասնակցել Արցախի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված տարածաշրջանային կայուն կարգավորման որոնումներին, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դերը՝ որպես այդ հակամարտության կարգավորման օրինական բանակցային կողմ, առանցքային դերակատարում ունենալ հայ գերիների անհապաղ ազատ արձակումն ապահովելու գործում, աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված հայերին:

Պատգամավորները նաև Ջո Բայդենին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 

Back to top button