Հրամանը՝ ապրել

Պատերազմի բառը՝ ՀԱՆՈՒՆ. փոխգնդապետ Արմեն Գրիգորյան․ «Հրամանը՝ ապրել»

Պահեստազորային փոխգնդապետ Արմեն Գրիգորյանն իր հին մեքենան էր վերանորոգում, երբ իմացավ պատերազմի լուրը:

Ենթադրում էր, որ ամեն պահ պատերազմ կարող է լինել ու ընկերոջը՝ հազար ու մի տեղ հետն անցած մեքենային, վերցրեց՝ ուղևորվելու Եղնիկներ, տղայի մոտ:

Մյուս տղան Հադրութում էր: Տասնմեկամյա որդին հորն ասաց՝ անպայման գնա, այդպես Գևորգն ու Խաչիկն ապահով կլինեն, դու իրենց կողքին որ լինես, բան չի պատահի:

Թոշակի անցած փոխգնդապետն ասում է, որ օգնություն հասցնելուց, խորհուրդներ տալուց ու անմիջական մասնակցությունից զատ, հոգ էր տանում, որ տղաները փորձեին հանգստանալ, սնվել, մշակում էր վերքերը, լիցքավորում էր սարքերի մարտկոցները:

Պատերազմի ամենածանր օրը նրա համար որդու՝ Գևորգի ենթադրյալ զոհվելու մասին լուրն իմանալն էր: Տղան մարտական ընկերների հետ շատ կարևոր դիրքում էր գտնվում, որտեղ զոհեր կային ու փոխնգնդապետը, որ չէր կարողանում կապ հաստատել տղայի հետ, կարծել է, թե նա մահացել է: Գիշերը մի կերպ լուսացնելուց հետո զանգ է ստացել՝ պա՞պ…

Back to top button