Հատվող եթեր

Բնությունից ստացած էմոցիաներն անսպառ են․ «Հատվող եթեր»

Շատ նկարիչների ոգեշնչման աղբյուրը ամենակարող բնությունն է, ինչպես եւ նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Լեմս Ներսիսյանի համար։ Բնությունը նրա համար նաեւ ուսուցիչ է եւ պաշտամունքի հասնող մեծ սեր։

Գեղանկարիչ, որը վաղուց հաստատել է իր ուրույն տեղը կերպարվեստում, արվեստագետ, որը մեծ սիրահարն է իր երկրի, պատմամշակութային հուշարձանների, լեռների, բնապատկերների, Հայաստանի ամեն մի ծաղկի հմայքի եւ իր կտավներում ներկայացնում է մեր մշակութային հարստությունը, արժեքները, գեղեցիկ ու անկրկնելի հայկական վանքերն ու եկեղեցիները, հարուստ կենսաբազմազանությունը:

Աննկարագրելի խնամքով ու քնքշությամբ, նրբությամբ ու զգացմունքայնությամբ են լի արվեստագետի հուզական, գարնանային արևոտ գույներով լի կտավները, որոնցում հաճախ են միախառնվում երկու հակադիր բևեռներ. մերթ հանգիստ ու խաղաղ, մերթ ալեկոծ ու փոթորկուն, ու վստահաբար կարելի է ասել. Լեմս Ներսիսյանի նրբաճաշակ արվեստի գաղտնիքը բնության նկատմամբ մեծ սերն է։ Իր կտավներով արվեստագետը սովորեցնում է էլ ավելի ուշադիր լինել բնության հանդեպ, խնամել ու պահպանել այն:

Լեմս Ներսիսյանն իր գեղարվեստաստեղծագործական գործունեությունը մեծ հաջողությամբ համակցում է գիտամանկավարժականի հետ: Նրա ղեկավարությամբ ստեղծվել է կերպարվեստի դասընթացի չափորոշիչների և ուսումնական ծրագրերի նոր համակարգ գեղարվեստի ֆակուլտետի ու հանրակրթական դպրոցների սովորողների համար, իսկ արվեստագետի կողմից ստեղծված դասագրքերը, մեթոդական ձեռնարկ-ալբոմները լայնորեն կիրառվում են հանրակրթական դպրոցներում:

Զրույց նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Լեմս Ներսիսյանի հետ։

Back to top button