ԿարևորՀասարակություն
Վախճանվել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Անդրեյ Մյագկովը

82 տարեկան հասակում մահացել էր թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Անդրեյ Մյագկովը: Այս մասին հայտնում է Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի մամուլի ծառայությունը:
Դերասանը մեծ ճանաչում է ստացել Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմում 1975 թվականին նկարահանվելուց հետո:

Մյագկովին հանդիսատեսը հիշում է նաեւ Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» կատակերգությունում (1977)՝ Նովոսելցեւի դերում: