Միջազգային

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեությունը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում տիրող կացությունը։

Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակել են քննարկումները «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ընդունված եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարման համատեքստում»։

«Նկատի է առնվել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման շահերից ելնելով՝ Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման անհրաժեշտությունը։ Կողմերը գոհունակություն են հայտնել կրակի դադարեցման դիտարկման ռուս-թուրքական կենտրոնի գործունեության մեկնարկի առթիվ»,-նշված է Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Back to top button