ԿարևորՀասարակություն

ՊԲ-ն հրատապ քայլեր է ձեռնարկել՝ Լիսագորում առանց վրանի մնացած զինվորների խնդրով

Արցախի Հանրապետության Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները քամին քշել է, նրանք սառնամանիքին մնացել են դրսում։ Ուժեղ քամու պատճառով վրանները պոկվել են, նորմալ պայմաններ չկան։

Զինվորների բարձրացրած այս խնդրի առնչությամբ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը «Ռադիոլուրին» տեղեկացրել է, որ խնդրի լուծման նպատակով տրվել է ժամանակավոր լուծում, ձեռնարկվել են հրատապ քայլեր՝ զինվորների ծառայությունն առավել նորմալ պայմաններում աահովելու նպատակով։

Պաշտպանության բանակը զբաղվում է խնդրով, քիչ անց տեղեկություններ կներկայացնեն առավել հանգամանորեն ՝ ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Ըստ տեղեկությունների՝ այդ հատվածում դիրք չկա, պարզապես վրաններ են խփված, հերթափոխն այնտեղ են իրականացնում։

Back to top button