ԿարևորՀասարակություն
Մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը


Կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը: Նա գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին:
«Սերգո Կարապետյանն այսօր առավոտյան՝ լուսադեմին է մահացել: Նրա մոտ կորոնավիրուսից հետո բարդություններ էին առաջացել»,- նշել է Գնունին:
Կարապետյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 6-ին, գյուղատնտեսության նախարար է եղել 2013-2016 թթ.: