ԿարևորՀասարակություն

Հայաստանում և Իրանում տնտեսական ցուցահանդեսներ կկազմակերպվեն

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության ենթակայության ներքո գործող Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Համիդռեզա Ամոլիին և Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանին։

Զրուցակիցները քննարկել են 2021թ․ Հայաստանում և Իրանում տնտեսական ցուցահանդեսներ կազմակերպելու խնդիրները, ինչի մասին նախնական պայմանավորվածություններ էին ձեռք բերվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ս․թ․ հունվարի 22-ից 26-ը ԻԻՀ կատարած այցի ընթացքում։

Համաձայնություն է ձեռք բերվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կազմակերպել Համիդռեզա Ամոլիի այցը Երևան՝ տեղում իրանական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպման համար։

Համիդռեզա Ամոլին ՀՀ դեսպանին փոխանցել է Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնի նորանշանակ ղեկավար Հասան Զամանիի հրավերը՝ այցելելու Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոն և քննարկելու հայկական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպման խնդիրները։

Back to top button