ԿարևորՀասարակություն

Հայաստանյան ճարտարապետական նախագծերը՝ Ժամանակակից ճարտարապետության ԵՄ մրցանակի հավակնորդների ցանկում

Հայաստանյան երեք ճարտարապետական նախագծեր՝ Դիլիջանի Հովեր բուտիկ հոթելը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնն ընդգրկվել են 2022 թվականի Ժամանակակից ճարտարապետության ԵՄ մրցանակի հավակնորդների ցանկում

Հայաստանյան նախագծերն առաջին անգամ են ընդգրկվում մրցանակի հավակնորդների ցանկում։

Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ՝ ընդգծելով եվրոպական տարածքում կառուցված բացառիկ ճարտարապետական աշխատանքները: Այն շնորհվում է առանձին ճարտարապետական աշխատանքների, որոնք ի ցույց են դնում հայեցակարգային, սոցիալական, մշակութային ու տեխնիկական գերազանցություն և ազդում են եվրոպական քաղաքների ու գյուղերի կայուն զարգացման վրա:

Գլխավոր մրցանակից (60 000 եվրո) բացի կշնորհվի նաև Սկսնակ ճարտարապետի մրցանակ (20 000 եվրո):

Back to top button