ԿարևորՀասարակություն
Կոտայքի մարզում զինվորական ծառայության են ճանապարհել Հրազդանի զորակոչիկներին


Հ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ու Հրազդան քաղաքային համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն այսօր ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման Հրազդանի բաժանմունքի բակից պարտադիր զինվորական ծառայության են ճանապարհել Հրազդանի տարածաշրջանի զորակոչիկներին:
Մարզպետն ու քաղաքապետը տղաներին մաղթել են անփորձանք ու խաղաղ ծառայություն: Նորակոչիկներին իր օրհնությունն է ուղղել Հրազդանի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա Համազասպ Գրիգորյանը և նրանց նվիրել խորհրդանշական գրքեր: