ԿարևորՄիջազգային
Իրանում երկրաշարժի հետեւանքով տուժել է 10 մարդ

Չորեքշաբթի երեկոյան իրանցի սեյսմոլոգները գրանցել են 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի օջախը գտնվում էր Սպահան նահանգի ու Կոխգիլուե և Բոյրահմեդ նահանգի սահմանին: Առնվազն տասը մարդ տուժել է, հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով YJC գործակալությանը:
«Այս պահի դրությամբ 10 մարդ վիրավորվել է, սակայն զոհերի մասին տվյալներ չեն ստացվել», — գործակալության փոխանցմամբ՝ ասել է Շտապօգնության ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդին:
Magnitude 5.6 quake shakes southwest #Iran
— Iran (@Iran) February 17, 2021
A magnitude 5.6 earthquake struck southwest Iran near town of Sisakht on Wed. evening and at least 10 people injured.
People in Sisakht & Yasuj left their homes in panic. Water & electricity have been cut off in Sisakht, accordingly. pic.twitter.com/6qYCTLIvz3