Գիորգի Գախարիան հրաժարական է տալիս

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան լքում է պաշտոնը: Այս մասին Գախարիան այսօր հայտարարել է ճեպազրույցում:
Գախարիան նշել է, որ իր որոշումը կապված է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի գործով դատական որոշման հետ: Նրա խոսքով, հրաժարականի պատճառը նշվածի վերաբերյալ իշխող թիմի հետ համաձայնության չհասնելն է:
«Ես որոշում կայացրեցի թողնել իմ պաշտոնը: Իհարկե, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բևեռացումը մեր երկրի քաղաքական տարածքում, քանի որ համոզված եմ, որ բևեռացումը և առճակատումը մեր երկրի հետագա տնտեսական զարգացման և բոլոր տեսակների ճգնաժամերի հաղթահարման ամենամեծ ռիսկն է», — ասել է Գեորգի Գախարիան:
Գախարին վերանշանակվել էր վարչապետի պաշտոնում նախորդ տարվա վերջին՝ Վրաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո