Դպրություն

Աշակերտների ծանրաբեռնվածությունը նվազեցվում է․ «Դպրություն»

Աշակերտի անհատականությունը` կրթական համակարգի առանցքում. սա հանրակրթական նոր չափորոշիչների հիմնական նպատակն է։ Ուսուցիչը պետք է ընկալի երեխայի ներուժն ու նվազագույն հնարավորությունները եւ աստիճանաբար բացահայտի նրա ունակությունները։ Նոր չափորոշիչները նաեւ սահմանում են ուսուցչի եւ ծնողի համագործակցություն աշակերտի կրթության հանդեպ հետաքրքրություն զարգացնելու համար։ Բայց միայն չափորոշիչները սահմանելը բավարար չէ։ Ինչպե՞ս պետք է այն իրականացվի՝ կրթական համակարգի առանցքային հարցն է։

ԵՊՀ դասախոս, փիլիսոփայական գիտ. թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյան

Շատ կարևոր է, որ չափորոշիչները կիրառելուց առաջ լուրջ քննարկումները շարունակվեն, բայց, իհարկե դա անվերջ լինելչի կարող։ Մենք պետք է ունենանք բարձր որակի և պահանջարկված կրթություն, բայց գործիքակազմը, որը դրված է կրթական չափորոշիչների հիմքում՝ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Պետք է ունենալ նոր սանդղակներ, որոնք գնահատումը կդարձնեն ավելի զգայուն, ավելի զարգացնող և ավելի մոտիվացնող:

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյան

Ցանկացած երեխայի պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում, պետք է հասկանալ նրա ներուժը, նրա ամենանվազագույն հնարավորությունը և կամաց կամաց բերել նրա կարողունակությունների բացահայտման: Նա ինչ որ գիտելիք պետք է ստանա՝ իր ներուժի չափով: Կարևոր է նաև ծնողի հետևողականությունը, որ աշակերտն անտարբեր չդառնա կրթության հանդեպ:

Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյան

Դաստիարակության հետ կապված լուրջ խնդիր ունենք: Այժմ ազգային դաստիարակության նախկին համակարգի որոնումների մեջ ենք, որը շատ լավն էր և որով հպարտանում էինք: Այս խնդիրը կա և հանրակրթության մեջ, և բուհական ոլորտում:

Ցուցադրել ավելի
Back to top button