ԿարևորՀասարակություն
Ամեն օր նույնականացնում է Արցախում զոհվածների 30-33 մարմին


Ամեն օր նույնականացնում է Արցախում զոհվածների 30-33 մարմին։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ առողջապահյության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«ԴՆԹ անալիզին սպասողների թիվը փոքրացել է։ Աշխատելով 24/7 ռեժիմով, կարելի է ասել, որ գործընթացը մոտենում է ավարտին»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ հունվարի վերջի տվյալներով՝ անցկացվել է 3 հազար 450 մարմինների փորձաքննություն: