ԿարևորՀասարակություն

Քամիները կդադարեն, տեղումները՝ ոչ

Այսօր մայրաքաղաքում գրանցվել է 25 մ/վրկ ուժգնությամբ քամի, որը օդերեւութաբանորեն   ուժեղ քամի է համարվում, «Ռադիոլուրին» ասել է Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Քամու հետեւանքով քաղաքի որոշ հատվածներում կողաշրջվել են ծառեր, վնասվել են մեքենաներ, արագաչափեր, լուսացույցներ։  Կենտրոնի ղեկավարի տեղակալի խոսքով՝ առաջիկա օրերին քամու ուժգնացում չի սպասվում։

«Քամին արդեն դադարում է։ Հանրապետության մարզերում՝ Շիրակում, Գեղարքունիքում, Սյունիքում, Արարատում եւս ուժեղ քամի է գրանցվել՝ 25-30 մ/վրկ ուժգնությամբ»,-ասել է Սուրենյանը։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներից երևում է, որ քամու հետևանքով տանիքներից թիթեղյա ծածկեր ու երկաթե կոնստրուկցիաներ են ընկել փողոցում կայանված ավտոմեքենաների վրա՝ վնասելով դրանք:

Back to top button