ԿարևորՀասարակություն

Մարդկանց զինել պետք է, բայց ինքնապաշտպանական խմբերում ընդգրկվելու պայմանով․ Վովա Վարդանով

Սահմանամերձ համայնքների բնակիչներին զինելու մասին օրենքի նախագիծն անհրաժեշտ է, սակայն կարգավորումները պետք է ճիշտ տրվեն՝ կարծում է Արցախյան ազատամարտի վետերան, Հայաստանում առաջին հետախուզական-դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, ՈՄԱ հասարակական- ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը։

Նրա խոսքով՝ զենք կրելու մասին գործող օրենքը թերի է իր սահմանափակումներով, «որոշ տեղերում դրանք աբսուրդի են հասնում»։ Բանակից նոր վերադարձած, զորացրված, գուցե կոչում ունեցող զինվորականին չի կարելի ունենալ ակոսափող զենք, իսկ 5 տարվա որսորդին, որը գուցե հարբելու սովորություն ունի, կարելի է։

«Թվում է՝ զենք կրելու թույլտվության համար բավարար է, որ մարդը հարբեցող, թմրամոլ չլինի, հոգեկան խնդիր չունենա։ Ոչ, դա բավարար չէ։ Այստեղ գլխավորն այն է, որ զենքի թույլտվություն ունեցողն ինքնապաշտպանական որեւէ խմբում կամ ջոկատում ընդգրկված լինի։ Օրենքով կարելի է նախատեսել, որ եթե մարդն աշխարհազորի որեւէ ստորաբաժանման մեջ ընդրգկրված չէ, պետք է զրկվի լիցենզիայից»,-«Ռադիոլուրին» ասում է Վարդանովը։

Back to top button