Ձեր փաստաբանը

Բնապահպանական անվտանգություն. «Ձեր փաստաբանը»

Արդյո՞ք բնապահպանական անվտանգությունն ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ է կամ միջազգային անվտանգության քաղաքականության կոնցեպտ։ ՀՀ-ում չկա որևէ օրենք բնապահպանական անվտանգության վերաբերյալ, միայն ենթաօրենսդրական մակարդակով Կառավարության 2010 թվականին ընդունված 387-Ն որոշումը:

Ինչպե՞ս պետք է բարեփոխվի օրենսդրությունը, որպեսզի ապահովվի բնապահպանական անվտանգությունը։ Որո՞նք են կլիմայական անվտանգության սպառնալիքները և ինչպիսի՞ն է Փարիզի համաձայնագրով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

Որո՞նք են անտառների և կենսաբազմազանության անվտանգության սպառնալիքներն այսօր ՀՀ-ում, քանի որ ՀՀ անտառածածկը նվազել է ինը տոկոսով և Կարմիր գրքում փաստաթղթավորված է կենսաբազմազանության կորուստը։

Կարո՞ղ է ՀՀ քաղաքացին ստանալ մթնոլորտային օդի վերաբերյալ ամենօրյա տեղեկատվություն և ի՞նչ տվյալներ է տրամադրում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ի՞նչ համալիր միջոցառումներ են անհրաժեշտ էկոլոգիական անվտանգության ապահովման համար։

Զրույց քաղաքագետ, դասախոս, Քեմբրիջ համալսարանի քաղաքագիտական գիտությունների թեկնածու Իրինա Ղափլանյանի հետ։

Back to top button