ԿարևորՀասարակություն

Փետրվարի 17-18-ը կանցկացվի բարձր տեխնոլոգիաներին և ստարտափներին նվիրված իրանական ցուցահանդես

«Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» (DoubleTree by Hilton Hotel Yerevan City Centre) հյուրանոցում փետրվարի 17-18-ը կանցկացվի բարձր տեխնոլոգիաներին և ստարտափներին վերաբերող իրանական ցուցահանդեսը՝ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ցուցահանդեսում կներկայացվեն Իրանի Իսլամական Հանրապետության  արդյունաբերության տարբեր ոլորտները, մասնավորապես՝ էներգետիկան, նանոտեխնոլոգիաների արդյունաբերությունը, բժշկական սարքավորումները, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները, դեղագործությունը, շինարարական արդյունաբերությունը և այլն։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Իրանի արտահանման և ներդրումների կենտրոնի կողմից՝  փետրվարի 16-19-ը ԻԻՀ նախագահի աշխատակազմի Նորարարության և բարգավաճման հիմնադրամի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում։ Պատվիրակության կազմում են իրանական ավելի քան 60 պետական և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Պատվիրակությունը Երևան է ժամանել Հայաստանի պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների հետ առևտրատնտեսական ոլորտին վերաբերող հանդիպումներ ունենալու նպատակով։

Back to top button