ԿարևորՀասարակություն
Սևանցիները Հայոց բանակ են ճանապարհել իրենց որդիներին


Փետրվարի 17-ին Սևանում մեկնարկել է 2021թ. ձմեռային զորակոչը: Այս մասին հայտնում է Սևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։ Սևանցիները` մեծ ու փոքր, Հայոց բանակ են ճանապարհել իրենց որդիներին, որոնք համալրելու են զինված ուժերի շարքերը:
Այս զորակոչը տարբերվում է նախորդներից, ու Հայոց բանակին զինվորագրվող տղաներն էլ առավել լավ են պատկերացնում իրենց առաքելությունը` աչքի առաջ ունենալով ավագ ընկերների հերոսացման պատմություններն ու 44-օրյա պատերազմի դրվագները:
Հայոց բանակին զինվորագրված նորակոչիկներին ճանապարհելու են եկել Գեղարքունիքի մարզպետարանի և Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչները` նրանց մաղթելով խաղաղ ու անփորձանք ծառայություն, բարի վերադարձ: