ԿարևորՄշակույթ

«Ռուբեն Հախվերդյան և ընկերներ». հոբելյանական համերգ նվիրված մաեստրոյի ծննդյան 70-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ փետրվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Ռուբեն Հախվերդյան և ընկերներ» խորագրով համերգը։

Այն նվիրված է Ռուբեն Հախվերդյանի ծննդյան 70-ամյակին և նպատակ ունի մեկ անգամ ևս պատվելու մաեստրոյին՝ հայ հեղինակային երգը զարգացնելու և ճանաչելի դարձնելու գործում ունեցած անգնահատելի ավանդի համար։

Ինչպես սհայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համերգի ընթացքում Ռուբեն Հախվերդյանը հանդիսատեսին կներկայացնի իր ստեղծագործական ուղու տարբեր ժամանակների ստեղծագործությունները, կհնչեն երգեր սիրված ալբոմներից։

Համերգին ելույթ կունենան նաև «Բարդերի ակումբը» ներկայացնող մաեստրոյի ընկերները։

Back to top button