ԿարևորՀասարակություն

Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում սաստիկ ձյուն է տեղում, իսկ Վայքի, Կոտայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Աշոցքի տարածաշրջանի Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի՝ Թորոսգյուղից մինչև Բավրա (կմ143-կմ173) հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով բեռնատարների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Back to top button