ԿարևորՀասարակություն

Հայաստան է բերվել աջակցող միջոցների մեծ խմբաքանակ

Հայաստան է տեղափոխվել շուրջ 6 տոննա ծավալով աջակցող միջոցների խմբաքանակ, որը պահեստավորվել է և շահառուներին կտրամադրվի ըստ անհրաժեշտության՝ տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Նիդերլանդների հայ համայնքի նախաձեռնությամբ հավաքված աջակցող սարքերի խմբաքանակը Հայաստան է տեղափոխվել Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և «Ջավախք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Սայլակները, քայլակները, հենակներն ու մյուս աջակցող միջոցները կտրամադրվեն դրանց կարիքն ունեցող և 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։

Սա հնարավորություն կտա հաղթահարել միջավայրային արգելքները՝ թույլ տալով անձին անհրաժեշտ ծառայություններն ստանալ անխոչընդոտ և ժամանակին»,- հայտնում է նախարարությունը։

Back to top button