ԿարևորՀասարակություն

Մի խումբ քաղաքացիներ պատերազմի ժամանակ հակառակորդին օգնել են. հարուցվել է քրգործ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փետրվարի 15-ին ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե: 

ԱՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այն հարուցվել է անցած տարվա դեկտեմբերի 10-ին Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա, որում ներկայացվել են տեղեկություններ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ԱՀ մի խումբ քաղաքացիների (քննությամբ դեռևս չպարզված) կողմից հակառակորդի զինված ուժերին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button