Սպասում

Քո մի տառով ինձ ապրեցրիր. Սիրանուշ․ «Սպասում»

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Սիրանուշը, ինչպես միշտ, առավոտյան ուղիղ 6:00-ին արթնացավ սիրած տղայի՝ Գասպարի զանգից:Օրը կիրակի էր, սակայն նա պատրաստվում էր Օշական փառատոնի գնալ ու վաղ էր արթնացել:

Հրետանավոր Գասպարը, որն այդ ժամանակ Արցախում էր, ասաց, որ այնպիսի տեղանքում է լինելու, որտեղ գուցե կապ չլինի, հորդորեց չանհանգստանալ:Մի քանի ժամ անց, երբ փառատոնն ավարտվել էր, ու Սիրանուշը վերադառնում էր Երևան, Գասպարը զանգահարեց ու խնդրեց աղոթել իր համար:

Սիրանուշն ասում է, որ պատերազմի ընթացքում ամեն օր փորձում էր սիրած տղայի հետ կապ հաստատել։ 16-րդ օրը արդեն դա նրան չհաջողվեց։ Հաղորդագրություն ուղարկեց`գրելով, որ իրենց սերը հաղթելու է պատերազմին, որ հասկանում է, որ պատասխանել չի կարող, բայց եթե հնարավոր է՝ իր հաղորդագրությանն ի պատասխան թող գոնե մի տառ ուղարկի:

Ու մինչեւ պատերազմի ավարտը ամեն օր Գասպարի ուղարկած մեկ տառն է ապրեցրել ու հավատացրել, որ սիրած տղան հետ է գալու:

Ցուցադրել ավելի
Back to top button