ԿարևորՀասարակություն

Մայրաքաղաքում կտրուկ կավելանա սոճիների քանակը

Երևանում սոճի ծառատեսակի դեֆիցիտ այլևս չի լինի: Սոճիների քանակը Երևանում կտրուկ նվազել է 1990-ականներին: Ծառերը զանգվածաբար հատվում էին: Որպես «անպետք տոնածառ» առաջին հերթին ոչնչացվում էին մշտադալար ծառատեսակները:

Սոճին տոնածառ չէ: Այս ծառատեսակը շրջակա միջավայրի գեղազարդիչ է և օդի հզոր սանիտար: 2020 թ-ին ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի մասնագետները որոշել են մայրաքաղաքում կտրուկ ավելացնել սոճիների քանակը: ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչությունում իրականացվել է սոճու տարբեր տեսակների ցանքս: Եվ արդեն տնկարանում կա սոճուտ։ Մասնագետներն այժմ աշխատում են տնկիները սլացիկ ու համաչափ դարձնել:

Շուտով կմեկնարկի գիտական ուսումնասիրությունների փուլը, որի ընթացքում կորոշվի, թե սոճու որ տեսակները զանգվածաբար կաճեցվեն սերմով: Փորձությունը կհաղթահարեն սոճու առավել ծլունակ, դիմացկուն ու պակաս հավակնոտ տեսակները: Ինքնուրույն կյանք դուրս կգան մոտավորապես 5-6 տարի անց:

Back to top button