ԿարևորՀասարակություն

Հաստատվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումների ռիսկի խմբերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարի 15-ին հրաման է ստորագրել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերը հաստատելու մասին։

Հրամանի համաձայն․

1. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են երկու փուլով:

2. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների 1-ին փուլի ռիսկի խմբերն են.

1) տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչներ և աշխատակիցներ, այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցներ,

2) բուժաշխատողներ,

3) 65 տարեկան և բարձր տարիքի անձինք՝ սկսելով 80 տարեկան և բարձր տարիքի անձանցից,

4) 16-64 տարեկան քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք՝ ըստ առանձին պատվաստանյութերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների և առողջապահության նախարարի հրամանով հաստատված առանձին պատվաստանյութերի կիրառման ուղեցույցների:

3. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների 2-րդ փուլի ռիսկի խմբերն են.

1) դասախոսներ, ուսուցիչներ,

2) արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ,

3) զինծառայողներ,

4) արդարադատության ոլորտի աշխատակիցներ,

5) հանրային տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ,

6) պետական ծառայողներ:

Back to top button