Հայագիտակ

Հայկական կերպարվեստի ամենամեծ հավաքածուն. ինչպես ստեղծվեց Ազգային պատկերասրահը․ «Հայագիտակ»

Այն ստեղծվեց թվում է ամենաանհարմար ժամանակ` Հայաստանի պատմության ամենաողբերգական շրջանում` 100 տարի առաջ։ Անվանի նկարիչներ Լալայանը, Սարյանը, Դրամփյանն էին կանգնած այս գործի թիկուքում։ Նրանց սկիզբ դրած աշխատանքի արդյունքում ստեղծվեց հայկական կերպարվեստի աշխարհի ամենամեծ հավաքածուն՝ Ազգային պատկերասրահում։

Հայ լավագույն նկարիչներից շատերը սիրով թանգարանին նվիրեցին իրենց ստեղծագործությունները` նկարներ, քանդակներ, կիրառական արվեստի նմուշներ։ Ֆոնդերի հիսուն տոկոսը անհատ նկարիչների կամ կոլեկցիոներների ամբողջական հավաքածուների նվիրատվություններ են։

Եվ վերջապես՝ Ազգային պատկերասրահում է պահվում աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու աշխատանքների մեծությամբ երկրորդ հավաքածուն։

Ցուցադրել ավելի
Back to top button