ԿարևորՀասարակություն

Հայաստանը բարձր է գնահատում պատերազմից տուժած հայ բնակչությանը մարդասիրական օգնություն հատկացնելու Ճապոնիայի կառավարության որոշումը

Հայաստանը բարձր է գնահատում Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով տուժած հայ բնակչության կարիքների համար 3.6 մլն. ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն հատկացնելու Ճապոնիայի կառավարության որոշումը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Սա կարևոր ներդրում է Արցախում ստեղծված մարդասիրական իրավիճակին արձագանքելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերին»,- ասված է Նաղդալյանի գրառման մեջ։

Փետրվարի 16-ին Ճապոնիայի կառավարությունը որոշել է օժանդակություն տրամարդել ղարաբաղյան պատերազմի արդյունքում ծագած մարդասիրական աղետից հետո՝ Հայաստանին հատկացնելով 3,6 մլն։

Ըստ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության՝ օգնությունն ուղղվելու է կացարանների վերանորոգմանն ու բժշկական օգնությանը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ICRC) միջոցով:

Back to top button