Գերդաստաններ

Ինչպես Ռազմիկ Մադոյանը Փարաջանովի համար դեպի էկրան ճանապարհ բացեց` հնդկական կինոյի օգնությամբ․ «Գերդաստաններ»

Ամենասարսափելին հիասքանչին անուն կպցնելն է, ասում էր Սերգեյ Փարաջանովը։ Նրա «Նռան գույնը» դեպի էկրաններ ճանապարհ հարթեց «Հայֆիլմի» այն ժամանակվա ղեկավարի՝ արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, հիանալի թատերագետ Ռազմիկ Մադոյանի շնորհիվ։

Փարաջանովի հիասքանչ «Նռան գույնը» էկրան բարձրանալու թույլտվության ճանապարհին նա թակել է Մոսկվայի՝ խորհրդային կինոյի ճակատագիրը որոշող գրեթե բոլոր պաշտոնյաների դռները, իր պաշտոնեական դիրքը «չարաշահել», որ հանդիսատեսը կարողանա տեսնել Փարաջանովի ինքնատիպ ֆիլմը։

Միաժամանակ հասկանալով, որ սոց. ռեալիզմի ավանդույթներով մեծացած խորհրդահայ հանդիսատեսի համար ինչ ցնցող ազդեցություն կարող է ունենալ «Նռան գույնը» կինոթատրոններում զուգահեռաբար նաև հնդկական ֆիլմեր ներկայացրեց։ Դրանով փորձում էր դյուրամարս ֆիլմերի օգնությամբ մարդկանց նաեւ գեղարվեստական բարձրարվեստ գործերի ծանոթացնել ու սովորեցնել։

Ռազմիկ Մադոյանի՝ «Հայֆիլմը» ղեկավարած տարիները հայկական կինոյի ծաղկունքի շրջանն էր։ Բայց ոչ միայն սա։ Անսահման սիրով հայրենի Գյումրիի հետ կապված արվեստագետի օժանդակությամբ աթեիստական խորհրդային երկրում վերակառուցվեց Սուրբ Ամենափրկչի զանգակատունը։

Back to top button