Դպրություն

Դպրոցում գնահատականին ի՞նչ է փոխարինելու․ «Դպրություն»

Շուտով նույն դասարանում մնացող աշակերտ չենք ունենա: Եվ ոչ մի ուսուցիչ չի կարող սպառնալ, որ նրա ծուլության գինը նույն դասարանում մնալն է: Համենայնդեպս, առաջարկվող հանրակրթության պետական նոր չափորոշիչը նման մոտեցում է որդեգրում: Սա առաջարկվող կտրուկ փոփոխություններից միայն մեկն է:

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը, ԵՊՀ դասախոս, փիլիսոփայական գիտ. թեկնածու, դոցենտ, ՀՖՀՀ-ի Հումանիտար և սոցիալական առարկաների ամբիոնի վարիչ Հովհաննես Հովհաննիսյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը ռադիոբաավեճի ընթացքում քննարկել են հանրակրթության նոր չափորոշիչները:

ԵՊՀ դասախոս, փիլիսոփայական գիտ. թեկնածու, դոցենտ Հովհաննես ՀովհաննիսյանԱյո թվանշանային գնահատականը ֆետիշացրել ենք, բայց չի կարելի հակառակ ծայրահեղության մեջ գցել և ասել գնահատական պետք չի: Սա հակառակ  ծայրահեղություն է, որն ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծում: Թեև ցանկացած գնահատման համակարգ ձևավորման ֆունկցիա ունի: Գնահատման թվային համակարգը մրցակցության տրամադրություններ է ստեղծում,- իհարկե լավ է անում, որ ստեղծում է:  Մրցակցությունը գիտության և կրթության ոլորտում ամենայն խրախուսելի երևույթ է:

Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյան Անցնում ենք որակական գնահատման, որտեղ նշվում է, թե աշակերտը ի՞նչ հաջողություններ ունի և ի՞նչ ուղղությունների  վրա  աշխատելու անհրաժեշտություն: Ի՞նչ պետք է անի ուսուցիչը, ինչպե՞ս փոխի դասավանդման իր մեթոդները, որպեսզի թույլ աշակերտի մոտ թույլ կողմերը նույնպես ուժեղանան: Եթե ասում ենք, որ տարրական դպրոցում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում թվանշան չենք նշանակելու՝ դա չի նշանակում, որ չենք նկարագրելու աշակերտի  հաջողությունները: Նոր չափորոշիչներով հանում ենք նաև անբավարար գնահատական  հասկացությունը և վերացնում նույն դասարանում մնալու սպառնալիքը: Ինչպե՞ս է գնահատվելու աշակերտը թվանշաններ չնշանակելու և անբավարար գնահատական  չունենալու պարագայում:

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյան․ Երեխաների  գիտակցության մեջ նստած չէ, որ սովորելը պետք է լինի առաջնային: Չկա այդ մշակույթը: Ի վերջո, այո, թվանշանային գնահատումը ստիմուլ է տալիս: Երբ լսեցինք գնահատականների հանելու մասին՝ ուսուցիչների մի մասը կողմ էին, մյուսները ասում էին, որ այսօր գիտելիքի չափման ուրիշ միջոց չկա: Սա ունի իր բացասական կողմերը, որովհետև հանրությունը դեռ պատրաստ չէր այս փոփոխությանը: Անցումային գործընթացը շատ բարդ է երեխաների համար: Դրա պատճառով էլ դեռ սթրեսային իրավիճակում են մարդիկ: Եթե սա պետք է ընդունվի 2023 – 2024 ուս. տարվանից՝  կարելի էր այսօրվանից սկսել գործընթացը, որպեսզի առանց ցնցումների, սահուն  անցում կատարվեր:

Ցուցադրել ավելի
Back to top button