ԿարևորՀասարակություն

ԱՀ կառավարության փորձնական ծրագրով փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են՝ կառավարության փորձնական ծրագրով փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում:

«Մեկը շուտով ավարտական տեսք կստանա՝ ներքին հարդարման աշխատանքներին են հասել։ Կապալառու «Շեն Արցախ» ընկերությունն ընտրվել է, քանի որ նման տներ նախագծելու և կառուցելու փորձ ունի: Ընկերության փոխտնօրեն Մհեր Դերձյանի խոսքով՝ մասնագիտացված 5 հոգանոց խումբը 1 ամսում կարող է 3 սենյականոց տունը կառուցել և հանձնել շահագործման։ Կախված պատվերների ծավալից՝ գինը տատանվում է 1 քմ-ն 200-300 ԱՄՆ դոլարի սահմաններում։ 

Տան ամրությունը երաշխավորում են 70 տարի: Կառուցվող տները երկու մուտք ունեն, որոնցից մեկը հիմնականն է, իսկ մյուսը՝ ելք դեպի հողամաս։ Տների պատերը ձայնամեկուսացվում են և ունեն ջերմությունը պահպանող նյութերից բաղկացած մակերես։ Պատրաստի տան ոչ ներսից և ոչ էլ դրսից փայտե դետալները չեն երևում: Նախատեսված է նաև 1000 քառակուսի մետրի չափով տնամերձ տարածք»,- հայտնում են նախարարությունից:

Back to top button