ԿարևորՔաղաքական

Ռուսաստանում կկայանա Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:

«Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին, շեշտը դնելով հումանիտար աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանի ապաշրջափակման վրա»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ անդրադարձ կկատարվի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում աշխատանքներին:

Back to top button