ԿարևորՀասարակություն
Քարաթափում՝ ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության հանրապետական կենտրոնում


Ժամը 11:30-ի դրությամբ՝ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կենտրոններ դիմած քաղաքացիների վերաբերյալ:
Գիշերվա ընթացքում Իզմիրլյան բժշկական կենտրոն է դիմել՝ խուճապի պատճառով կոտրվածքներ ստացած երկու քաղաքացի: Ցնցումների պատճառով քարաթափումներ են գրանցվել ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում («Նուբարաշեն» նախկին հոգեբուժական կենտրոն):
Բարեբախտաբար տուժածներ չկան:
Շենքի վթարայնության աստիճանը կգնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Երևանի «Շտապբուժօգնության» կայանը գիշերվա ընթացքում տուժածների վերաբերյալ կանչեր չի գրանցել: