ԿարևորՀասարակություն
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են


ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: